Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, մասնավորապես` Կիրանց: Վարչապետը նախ ծանոթացել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են: Պատասխանատուները զեկուցել են, որ արդիականացված ճանապարհը շահագործման կհանձնվի արդեն այս ամսվա ընթացքում:

Հաջորդիվ վարչապետին են ներկայացվել Կիրանցի նոր ճանապարհի կառուցման աշխատանքները, որոնք ևս ակտիվորեն ընթացքի մեջ են և ավարտին կհասցվեն մոտ ժամանակներս: Այն կլինի ժամանակակից, նախատեսված բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Հայաստան-Ադրբեջանի պետական սահմանի Կիրանցի հատված, ծանոթացել սահմանազատումից հետո իրականացված աշխատանքներին:

Տավուշի մարզում հեղեղումների հետևանքով վթարվել էր Խաշթառակի կամուրջը: Մինչ վերջինիս վերակառուցման աշխատանքներն սկսելը ներկայումս կառուցվում է ժամանակավոր կամուրջ, որը կապահովի մուտք դեպի Խաշթառակ: Վարչապետը ծանոթացել է վերոնշյալ, ինչպես նաև Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում հեղեղումներից փլուզված հատվածների վերակառուցման աշխատանքների ընթացքին

Related posts

Արարատ Միրզոյանը և Սինգապուրի ԱԳ նախարարը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները

18-ամյա երիտասարդը ձերբակալվել է Տելեգրամով պատվիրած թմրանյութը փնտրելիս

Կարեն Սիմոնյանը ներկայացրեց Գյումրին Եվրասիայի քաղաքների միջազգային համաժողովում