Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրան պանթեոնում մոտենում և աջակցության խոսքեր էին հնչեցնում զոհված զինծառայողների հարազատներ, հարգանքի տուրք մատուցելու եկած քաղաքացիներ:

Նա ծաղիկներ խոնարհեց զոհվածների շիրիմներին և բոլորի առջև ծնկի իջավ:

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ խոնարհեց նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրմաքարերի, ինչպես նաև ծաղկեպսակ դրեց զոհված հերոսների հուշահամալիրի մոտ:

Հունիսի 20-ին Հայաստանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը գլխավորած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները:

Related posts

Մեր ըմբիշները կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Խափանված եթեր՝ «բարեխիղճ» աշխատանքի պատճառով

Ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են․ ԱԱԾ-ն հերքել է Տեղ գյուղի երկու անչափահասների՝ առևանգվելու մասին վարկածը