Նիգերիան դեմ չէ դառնալ BRICS-ի անդամ. Ռուսաստանում Նիգերիայի դեսպան

Նիգերիան դեմ չէ BRICS-ի անդամ դառնալուն, դա միանգամայն իրատեսական է ապագայում՝ РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանում Նիգերիայի դեսպան Աբդուլահի Շեհուն։

«Այո՛, դա միանգամայն իրատեսական է և կախված կլինի անդամակցության չափանիշներից: Նիգերիան դեմ չէ BRICS-ի անդամ դառնալուն, որպեսզի ապահովի իր տնտեսական շահերն աշխարհի այլ գործընկերների հետ համագործակցության դեպքում»,- ասել է դեսպանը:

Հունիսի վերջին Իրանի ԱԳՆ-ն էր հայտնել, որ Թեհրանը դիմել է BRICS-ին անդամակցելու համար, Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսն է խոսել դաշինքին միանալու իր մտադրության մասին։

Չինաստանի արտգործնախարարության միջազգային տնտեսական հարցերի դեպարտամենտի ղեկավարը հայտնել է, որ մի քանի երկիր՝ Ինդոնեզիան, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արգենտինան, «թակում» են BRICS-ի դռները։ BRICS ֆորումի ղեկավար Պուրնիմա Անանդն ավելի ուշ ասել է, որ Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան «շատ շուտով» կմիանան խմբին։

Այս պահին BRICS տնտեսական դաշինքում են Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և Հարավային Աֆրիկան։

Related posts

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Թուրքիայի նախագահի ընտրությունը կանցկացվի 2028 թվականին. Էրդողան

Տաքսիներում օրենսդրական նորմի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել շուրջ 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն