Ներկա իրավիճակում չստուգված տեղեկությունների տարածումը որևէ կերպ չի նպաստում մեր երկրի պաշտպանունակությանը. ԼՂ ՊՆ

ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով շրջանառվող որոշ տեղեկությունների:

«Կապված Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող տեղաշարժերի և կուտակումների հետ` Արցախի Հանրապետության բնակչության շրջանում նկատվում են որոշակի տագնապային տրամադրություններ։ Այդ առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ՊԲ֊ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը։

Ներկայում ձևավորված իրավիճակում չստուգված տեղեկությունների տարածումը որևէ կերպ չի նպաստում մեր երկրի պաշտպանունակությանը։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ խուճապային տրամադրությունների ձևավորման հարցում նախևառաջ շահագրգռված են թշնամական հատուկ ծառայությունները։

Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին»,- ասված է ԼՂ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Related posts

Աննախադեպ ու չկրկնվող. Անի համայնքի օրը նշվեց մեծ շուքով

5 քայլ՝ ինչպես օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր