Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն մանկապարտեզի սաներին բռնության ենթարկելու տեսանյութի առթիվ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արձագանքել է մանկապարտեզի սաներին բռնության ենթարկելու վերաբերյալ համացանցում տեղ գտած տեսանյութին:

«Սեպտեմբերի 16-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն:

ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են:

Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից»,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Related posts

Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ ավտոճանապարհի 9.5 կմ հատվածը շուտով կհանձնվի շահագործման․ Ճանապարհային դեպարտամենտ

Փաշինյանը՝ սահմանազատման, անկլավ-էքսկլավների, Ադրբեջանի դրամի վրա և անձնագրում ներառված քարտեզների մասին

Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվել