Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ-ի ռազմական օգնությունը կրճատելու մասին որոշում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաև «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որևէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին:

Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն:

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակը, այժմ աշխատանքներ են տարվում նաև այդ ուղղությամբ:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է Փոփոխությունների մասին հուլիսի 28-ին Պալատի կողմից կայացված որոշումը:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան