ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում անձնական տվյալներ լրացնելուց

ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ համացանցում հայտնվել է police-am.info վեբկայքը, որը ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի կրկնօրինակն է։

«Հայտնում ենք, որ police-am.info-ն կեղծ կայք է, որևէ կապ չունի ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի հետ: Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց:

ՆԳՆ ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

ԵՄ մի շարք երկրներ պահանջել են առևտուր չանել իսրայելական բնակավայրերի հետ. Euractiv

ԵԽ Նախարարների կոմիտեն ընդունել Է միջանկյալ բանաձև՝ որպես «Մակուչյանը և Մինասյանը ընդդեմ Ադրբեջանի» վճռի չկատարման բացառիկ միջոց

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության նոր ղեկավար է նշանակվել