ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև կայացած մոսկովյան բանակցությունները

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև կայացած մոսկովյան բանակցությունները՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան իր թվիթերյան էջում:

«ՆԱՏՕ-ն ողջունում է Հյաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների այսօրվա հանդիպումը Մոսկվայում: ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի կայունություն հաստատել տարածաշրջանում: Խրախուսում ենք Անկարային և Երևանին հետագա քայլեր անել այդ ուղղությամբ»,-գրել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում կայացել է առաջին հանդիպումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների շրջանակում: Հայաստանը ներկայացրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիան՝ ԱՄՆ-ում երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

Related posts

Անօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում