ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

«Լավ նորություն. ուրախալի է տեսնել, որ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կրկին մտնում են ուղղակի բանակցությունների մեջ։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, որն առանցքային է Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման համար ու ողջունում է ջանքերն այդ ուղղությամբ»,- Թվիթերի իր բլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության հարցերով օգնականի տեղակալ, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան