ՆԱՏՕ-ի անդամ երկրները ծովային գործողություն կանցկացնեն Հեռավոր Հյուսիսում

ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրի ռազմածովային ուժերը Հեռավոր Հյուսիսում գործողություն կանցկացնեն` տարածաշրջանում նավիգացիայի ազատությանն իրենց հավատարմությունը ցույց տալու համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի տարածած հաղորդագրությանը:

Նշվում է, որ բրիտանական հրամանատարության ներքո անցկացվելիք գործողությանը կմասնակցեն Միացյալ թագավորության 23 Sutherland տեսակի ֆրեգատ, Tidespring տեսակի լցանավ, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Արլի Բերկ» տեսակի էսկադրային ականակիր և նորվեգական Thor Heyerdahl ֆրեգատը` դանիական ինքնաթիռի ուղեկցությամբ:

«Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Դանիան և Նորվեգիան համագործակցում են Հեռավոր Հյուսիսում մեր պատրաստությունը բարելավելու, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով, ինչը կենսական նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի շահերի համար»,-ասված է բրիտանական նավատորմի հայտարարությունում:

Գործողությունը կդառնա Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների մայիսյան գործողությունների շարունակությունը, որոնց ընթացքում բրիտանական Kent ֆրեգատը տեղակայվել էր Բարենցի ծովում:

Related posts

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել