Սիմոնյանի խոսքով՝ Մարգարյանի օգնականը գրել է, որ իբրև տոնածառը զարդարում են թանկ խանութից, և մեկնաբանել հետևյալ խոսքերով. «Լափել, լափել մինչև վերջ, Ալեն»:
«Ես առաջարկում եմ Տարոն Մարգարյանն իր օգնականին վերցնի, գնա իրենց տուն, որպեսզի իր օգնականը տեսնի՝ լափելը որն է, տանի դատարան, որտեղ պետությունը միայն 2 միլիարդ դրամի փող է պահանջում: Կարող է տանել Սերժ Սարգսյանենց տուն կամ Սարգսյանի փեսայի տուն, կամ մյուս փեսայի տուն, կամ եղբոր տուն, որ այդ օգնականն իմանա՝ լափելը որն է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Դիմելով դահլիճից բացակայող ընդդիմադիր գործընկերներին, ֆեյսբուքյան ակտիվիստներին՝ նշեց, թեև ընդունել են Էթիկայի կանոնագիրքը, բայց հորդորեց հանկարծ չսխալվել:
«Բոլորդ ձեր պատասխանն օրենքի սահմանում ստանալու եք: Հանկարծ չսխալվեք, մեր դաստիարակությունը, մեր պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք: Ես բոլորի՝ իմ գործընկերների անունից ինձ թույլ եմ տալիս ասել, կրկնում եմ՝ նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք»,- հայտարարեց ԱԺ նախագահը: