Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է Տիեզերական ճամբար

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 30-ին այցելել է Տիեզերական ճամբար: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Space Camp 2022-ը («Տիեզերական ճամբար 2022») գիտակրթական ճամբար է, որի նպատակն է տիեզերքին առնչվող բնագիտական ուղղությունների բացառիկ գիտելիքներ ունեցող պատանիներին ուղղորդել մասնագիտական կողմնորոշման հարցում։

«Տիեզերական ճամբար 2022»-ն իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Related posts

ՌԴ ԱԳ նախարարի մեկնաբանությունը միջամտության փորձ է Հայաստանի ներքաղաքական կյանքին. Կոնջորյան

Ռուբեն Ռուբինյանը և Իրանի դեպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Արթիկի քաղաքապետի որդին վթարի է ենթարկվել, մեքենան կողաշրջվել է․ կա տուժած