Նախարար Պապիկյանը Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Պողոսյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 11-ին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին  է  ներկայացրել Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, իր խոսքում նախարարն ընդգծել է Սյունիքի մարզի ռազամավարական նշանակությունն ու աշխարհագրական դիրքի կարևորությունը և նշել․ «Այսօր, առավել քան երբևէ, շատ կարևոր է, որ մարզի ղեկավարումը ստանձնի զինվորական փորձառություն ունեցող անձնավորություն, որը մեր սահմանների ամրության գործում ունի իր անձնական մասնակցությունը և գիտակցում է ժամանակի հրամայականը։  Այս դժվարին պահին իր ուսերին նման պատասխանատվություն վերցնելով՝ պարոն Պողոսյանը մեծագույն ծառայություն է մատուցում մեր պետությանը»։

Նախարար Պապիկյանը նորանշանակ մարզպետին և մարզպետարանի աշխատակազմին մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Սյունիքի նախկին  մարզպետ Հունան Պողոսյանին՝ շուրջ երկու տարի մարզը ղեկավարելու համար, ինչպես նաև կարևորել է վերջին ամիսներին Սյունիքի համայնքների վճռորոշ դերակատարումը թիկունքի ամրությունն ապահովելու գործում։

Մելիքսեթ Պողոսյանն իր հերթին շնորհակալություն  է հայտնել վստահության համար՝  նշելով, որ Մեղրուց մինչև Գորայք անչափ կարևոր է Սյունիքի պաշտպանությունը ու ինքն անելու է ամեն հնարավորը այն ապահովելու համար։

Հունան Պողոսյանը շնորհավորել է Սյունիքի մարզպետին և շնորհակալություն հայտնել նախարար Պապիկյանին ու ներկաներին՝ համատեղ աշխատանքի համար։

Related posts

Ծննդաբերելու նպատակով ԱՄՆ զբոսաշրջային վիզայով մեկնել չի թույլատրվում

Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Լոռու մարզի Թումանյան, Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է