Մտել են բնակարան և հափշտակել ոսկե շղթա` պատճառելով մոտ կես միլիոն դրամի վնաս. բացահայտում

Սեպտեմբերի 1-ին Եղեգնաձորի բնակիչ մի կին տվել էր հաղորդում, որ օգոստոսի 25-30-ն ընկած ժամանակահատվածում, երբ բացակայել է տնից, օգտվելով պատշգամբի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել են բնակարան և պայուսակից հափշտակել ոսկյա շղթա` պատճառելով մոտ կես միլիոն դրամի վնաս: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 2-ին ստացվել է հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է հաղորդում տված կնոջ փեսան: Ըստ տեղեկության` Վաղարշապատ քաղաքի բնակիչ 37-ամյա փեսան բնակարան մուտք է գործել հարմարեցված բանալիով բացելով դուռը, օգոստոսի 30-ին ոսկյա շղթան գրավադրել է Վաղարշապատի բանկերից մեկում, սակայն սեպտեմբերի 1-ին այն հանել է գրավադրումից ու նույն օրը մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկում վաճառել 735 հազար դրամով:
Սեպտեմբերի 2-ին փեսան հայտնաբերվել է Վաղարշապատում, տեղափոխվել Վայոց ձորի մարզային վարչություն, խոստովանել արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին։
Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

 

Related posts

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան