Կնոջ տան խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամին. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ հերթական տեղեկությունն իրացվեց օգոստոսի 28-ին: Ժամը 19.30-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում ձերբակալվեց և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխվեց նույն փողոցի բնակիչ 40-ամյա մի կին:
Նույն օրը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և կնոջ բնակության վայրում համատեղ կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ` ընդհանուր մոտ 16 գրամ մեթամֆետամինով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
40-ամյա կինը կալանավորվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ