Մոտ ենք նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը. Ստոլտենբերգը` Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում հեռանկարների մասին

Հաշվի առնելով Երևանում ունեցած քննարկումները՝ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում ինչ նոր հեռանկարներ է տեսնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով այս հարցին, Ստոլտենբերգը պատասխանել է.

«Կարծում եմ՝ հսկայական ներուժ կա միասին ավելին անելու հարցում: Այժմ մոտ ենք նոր գործընկերային ծրագրի համաձայնեցմանը: Այն նոր հիմք կստեղծի՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ավելի սերտ համագործակցել, ինչպես ՆԱՏՕ-ն կարող է աջակցել Հայաստանին պաշտպանական և անվտանգային քաղաքականությունը զարգացնելու հարցում, օգնել ոչ միայն կառուցների բարեփոխման հարցում, այլև հետագայում աշխատել կիբեռանվտանգության, ականազերծման հարցերի ուղղությամբ: Իհարկե, մենք պատրաստ ենք անել այնքան, որքան Հայաստանն է պատրաստ:

Ինչպես նշեցի, ՆԱՏՕ-ն որևէ երկրի երբեք չի ստիպել գործել իր կամքին հակառակ: Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ, քանի որ այն մեզ համար կարևոր գործընկեր է:

Ողջունում ենք նաև երկրի ղեկավարության ամուր հանձնառությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը՝ հենց այն արժեքներին, որոնք կարևորում է ՆԱՏՕ-ն»,- ասել է նա:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան