Մոսկվան և Կիևը 2022 թ. Ստամբուլի բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ճնշման պատճառով. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան և Կիևը 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ուղղակի ճնշման պատճառով:

«Բոլորին քաջ հայտնի է, որ փաստաթուղթը փաստացի նախաստորագրվել էր, և բոլորին քաջ հայտնի է նաև ուկրաինական կողմի այդ բանակցությունների մասնակցի խոսքերից, թե ինչն է դարձել ուկրաինացիների՝ հետագայում դրանք շարունակելու և փաստաթղթի վրա աշխատանքն ավարտին հասցնելը մերժելու պատճառը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ինքն է հայտնել, որ դրա պատճառը Լոնդոնի կողմից ուղղակի ճնշումն էր:

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ