Մոսկվան և Անկարան դիտարկում են Թուրքիային ռուսական գազի մատակարարման երթուղու պաշտպանության միջոցները, քանի որ դրա համար հավանական սպառնալիք կա. Պեսկով

Մոսկվան և Անկարան դիտարկում են Թուրքիային ռուսական գազի մատակարարման երթուղու պաշտպանության միջոցները, քանի որ դրա համար հավանական սպառնալիք կա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակը դրական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը դիտարկում են երկու երկրների միջև գազատարի վերահսկողության և հակաահաբեկչական պաշտպանության ուժեղացումը:

«Նման անհրաժեշտություն կա, կա հավանական սպառնալիք»,- նշել է Պեսկովը։

Related posts

ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում

Արթուր Սարգսյանը հրաժարվեց պատասխանել պատգամավորների հարցերին. դահլիճը լքելուց առաջ հրմշտոց սկսվեց

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան