Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. ԱԳՆ մամուլի խոսնակ

Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ հայտնում ենք, որ այս պահին առկա տվյալների համաձայն՝ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում։
«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ:
Համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ»,- գրել է նա:

Related posts

Մեքենաներ են բախվել, «ՎԱԶ 2107»-ը գլխիվայր շրջվել է․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա

ՀՀ և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր