Մոսկվայում ազգությամբ հայ աղջիկը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց

Այսօր Մոսկվայում ազգությամբ հայ աղջիկը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց։ Այս մասին տեղեկացնում է yerkramas.org-ը։

Ադրբեջանցիները եղել են 23, 19 և 24 տարեկան։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկովյան մետրոներից մեկի տարածքում գտնվող սրճարանի մոտ։

Աղջիկը մարզասրահից վերադառնում էր տուն, նրա հագին Հայաստանի դրոշով սպորտային վերարկու և պայուսակ կար, հարբած ադրբեջանցիները տեսնելով եռագույնը անմիջապես սկսեցին հայհոյանքներ հնչեցնել նրա հասցեին, ինչից հետո հայուհին ծեծի ենթարկեց նրանց, 23 ամյա Իլհամը միջին ծանրությամբ տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել է քթի և դիմածնոտային կոտրվածքներ, մնացած 2-ը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել հիվանդանոցից։

Related posts

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ

Կիսատ կմնա՞ Հաղթանակի զբոսայգու բարեկարգումը

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան մեղադրվում է ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հափշտակությանն օժանդակելու համար