Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է ԱԹՍ-ի պատճառով

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, հայտարարվել է «Գորգ» ռեժիմ, որը սահմանվում է երկնքում վտանգավոր թռչող օբյեկտների հայտնաբերման ժամանակ՝ հայտնում է РИА Новости-ն։

Նշվում է, որ նախնական տեղեկություններով՝ օդանավակայանի երկինքը ժամանակավորապես փակվել է անօդաչու թռչող սարքի պատճառով, որը նկատվել է Կուբինկայի շրջանում: Աղբյուրի տվյալով՝ ԱԹՍ-ն շարժվել է դեպի Մոսկվա։

Օդանավերի ժամանման և մեկնման սահմանափակումները «Վնուկովոյում» սահմանվել են ժամը 9։40-ից, չվերթերի մի մասը կիրականացվի այլ օդանավակայաններից։

Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները