Միջուկային գործարքի ամբողջական վերականգնման շուրջ Իրանի հետ բանակցությունները փակուղի են մտել. Շերման

Միջուկային գործարքի ամբողջական վերականգնման շուրջ Իրանի հետ բանակցությունները փակուղի են մտել: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը։

«Քննարկումների վերջին փուլում Թեհրանը Վաշինգտոնին կոշտ պատասխան տվեց, ինչը մեզ համար անընդունելի է»,- նշել է նա:

Շերմանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը, այնուհանդերձ, չի հանձնվի և ջանքեր կգործադրի՝ վերականգնելու Իրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը և թույլ չտալու, որ Թեհրանը երբևէ միջուկային զենք ստանա։

Նախօրեին Սամարղանդում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել էր, որ Թեհրանը երբեք չի զիջի Իսլամական Հանրապետությանն ահաբեկելու՝ Վաշինգտոնի փորձերին։

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ը և Արևմտյան Եվրոպան լիովին չեն կատարում հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու հարցում իրենց պարտավորությունները: «Չնայած Իրանի դեմ թշնամանքին՝ մենք կշարունակենք զարգանալ»,- ընդգծել է Ռաիսին:

Related posts

Տրամադրվել է 8563 սերտիֆիկատ, որից իրացվել են 4911-ը. Արսեն Թորոսյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման մասին

Անհայտ կորածների հարցը նոր պահանջ չէ, այն Հայաստանի և Ադրբեջանի խոսակցության մշտական թեմաներից մեկն է. Միրզոյան

Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել. Նիկոլ Փաշինյան