Միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված մեքենաներ՝ ձերբակալվածներին տեղափոխելու համար

ՆԳՆ բարեփոխումների շրջանակում բարելավվում են նաև ձերբակալվածներին ուղեկցող ստորաբաժանումների աշխատանքային և ձերբակալված ու կալանավորված անձանց տեղափոխման պայմանները:

Նոյեմբերի 8-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նախարարության և ոստիկանության ղեկավարությունը ծանոթացել են հատուկ տրանսպորտային միջոցների հագեցվածությանն ու հնարավորություններին։

Դրանք տրամադրվելու են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային այն ստորաբաժանումներին, որոնց տրված է ազատությունից զրկված անձանց տեղափոխելու գործառույթ։ ՆԳ նախարարությունը ձեռք է բերել 22 հատուկ տրանսպորտային միջոց, որոնցից մեկը նախատեսված է առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Մեքենաներում կա միջազգային չափորոշիչներին համապատասխան կահավորված երեք խուց, որոնք ապահովված են օդորակման և հակահրդեհային համակարգերով:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով մեքենաները կահավորված են նաև հատուկ լուսաձայնային ազդանշաններով:

Մեքենաները կգործարկվեն այսօրվանից՝ ապահովելով ձերբակալված ու կալանավորված անձանց միջազգային ստանդարտներին համապատասխան և արժանապատիվ տեղափոխում։

Related posts

Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են գերիների փոխանակումը

Իրանը հայտարարել է, որ պատրաստվում է ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին․ Իրանական պետական հեռուստաընկերություն

Պայթյուն, օդային տագնապ՝ Թեհրանում