Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Օդեսային

Այս գիշեր ռուսական ուժերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Օդեսայի շրջանին, այդ թվում՝ Օդեսա քաղաքին՝ հայտնել է շրջանի ղեկավար Օլեգ Կիպերը: Քաղաքում աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը, հնչել են պայթյուններ:

Հարվածների հետևանքով վնասվել են մի քանի բազմաբնակարան շենքեր, վարչական շենքեր, պահեստներ և ավտոմեքենաներ: Լրատվամիջոցների տվյալով՝ մարդիկ չեն տուժել: Օդեսա քաղաքի մի հատվածում դադարեցվել է էլեկտրամատակարարումը:

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները գրում են, որ գիշերը Ռուսաստանի Տուլայի մարզի Ալեքսին քաղաքում մի շարք պայթյուններ են որոտացել, շրջանը ենթարկվել է դրոնների հարձակման։

Նշվում է, որ հարված կարող է հասցված լինել տեղի քիմիական կոմբինատին և Ալեքսինի փորձարարական մեխանիկական գործարանին։ Հարվածների մասին պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան:

Related posts

Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի

Վարազդատ Լալայանը դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը