ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են վիրավորում ստացած 2 զինծառայողներին

Այսօր՝ մայիսի 12-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու նախօրեին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին։

Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են զինծառայողների առողջական վիճակին, նրանց տրամադրվող բժշկական օգնությանը։ Այցի շրջանակներում առանձնազրույցներ են անցկացվել վիրավորում ստացած զինծառայողների, այդ թվում՝ նրանց ընտանիքների անդամների հետ, ինչպես նաև քննարկվել նրանց հուզող հարցերը։

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա անմիջական ուշադրության ներքո։

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում տղաներին։

Related posts

1-ին կիսամյակի ընթացքում լուծվել է տևական ժամանակ քննվող 179 քրվարույթի ընթացք. ՔԿ նախագահը՝ Տավուշի մարզային քննչական վարչությունում

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը նոր պետ ունի. կադրային բարեփոխումներ` Աննա Վարդապետյանի հրամաններով

Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը հակասում է երկկողմ հարաբերությունների դաշնակցային բնույթին. Զախարովա