ՄԻՊ-ը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որպես Հայաստանի ներկայացուցիչ, մարտի 10-14-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 116-րդ լիագումար նիստին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենակից:

Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը։

Նիստի ընթացքում Կոմիտեն ընդունել է 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ զեկույցները, մասնավորապես՝ Բուլղարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Դանիա (Գրենլանդիա), Ֆրանսիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սլովենիա և Իսպանիա (Կատալոնիա)։

Հիշեցնենք, որ Անահիտ Մանասյանը Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ է ընտրվել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի 29-ին:

Անդամակցության ժամկետն է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 19-ը:

Related posts

Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ

Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը

Գյումրիի հանրային սննդի կետերից մեկը չի աշխատի.ՍԱՏՄ