ՄԻՊ–ը զբաղվում է Ուկրաինայում գերեվարված ազգությամբ հայ զինծառայողի հարցով՝ փորձելով նրա մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալ

Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվում են Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով իրավունքների պաշտպանությանն առնչվող ՀՀ քաղաքացիների ու ազգությամբ հայ մեր հայրենակիցների զանգեր. տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։

Պաշտպանի աշխատակազմն ըստ խնդիրների, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, ներառյալ՝ խորհրդատվության տրամադրում և հստակ խնդրի հասցեագրում արտաքին գործերի նախարարության պատասխանատու ստորաբաժանում կամ համապատասխան հյուպատոսական հիմնարկ։
Վերջերս համացանցի հայկական տիրույթում լայն տարածում գտավ մի տեսանյութ, որտեղ գերեվարված վիրավոր զինվոր է՝ ենթադրաբար ազգությամբ հայ Հայկ Ծատուրյանը:

Այս դեպքի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կապ է հաստատել Ուկրաինայի Մարդու իրավունքների Խորհրդարանական հանձնակատարի գրասենյակի, ինչպես նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանության հետ: Նրանց է փոխանցվել դեպքի վերաբերյալ Պաշտպանին հայտնի ամբողջ տեղեկատվությունը: Զուգահեռաբար Պաշտպանի աշխատակազմը ջանքեր է գործադրում տեսանյութում պատկերված ենթադրյալ անձի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու ուղղությամբ:

Ըստ անհրաժեշտության Պաշտպանի աշխատակազմը լրացուցիչ տեղեկություն կտարածի։

Related posts

Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ընթրիքին

Արարատ Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց