Միշուստինն օգոստոսի 24-25-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն օգոստոսի 24-25-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Այս մասին հայտնել է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում կառավարությունների ղեկավարները նախատեսում են քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում միջնաժամկետ և երկարաժամկետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը: Կողմերը կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության գոյություն ունեցող ձևաչափերի ամրապնդումը և հնարավոր գործընկերների հետ կապերի հաստատումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միջոցառումը տեղի է ունենալու ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի նախագահության հովանու ներքո։

Այն կանցկացվի Ծաղկաձոր լեռնային հանգստավայրում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել հունիսին Սոչիում։ Այս տարի միության երկրների վարչապետները հանդիպել են նաև փետրվարին Ղազախստանում:

Related posts

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Ղարսի խճուղու աշխատանքները կավարտվեն 2026-ի վերջին