Մինսկում եռակողմ հանդիպում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև

ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ժամանել է Մինսկ, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին, ինչպես նաև դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունic, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այցի ընթացքում Իգոր Կրասնովը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, կկայանա նաև եռակողմ հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազներ Քամրան Ալիևի և Արթուր Դավթյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ