Մինչ տարեվերջ պետք է այցելեմ և տեսնեմ՝ արդյոք Բայանդուրի ճանապարհը հիմնանորոգվել է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օրեր առաջ Բայանդուրի ճանապարհի վերաբերյալ իր կողմից արված հրապարակմանն ու  արձագանքներին՝ մանրամասնելով.

«Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ծրագիրն այնպես էր, որ Արմավիրով գնացինք, և մինչև մեր առաջին կետը հասնելը ճանապարհը կարելի է ասել՝ գրեթե իդեալական վիճակում էր: Եվ, երբ որ առաջին կետում կանգառ արեցինք, ես մեր գրծընկերներին հարցրեցի, թե հիմա Արմավիրց մինչև Գյումրի էսպե՞ս է ճանապարհը և ստացա շատ պինդ դրական պատասխան:

Մեքենայից մի քանի վայրկյան նկարեցի և տեղադրեցի սոցցանցում, որ մենք Արմավիրից Գյումրի ճանապարհը բերել ենք իդեալական վիճակի: Ինչ-որ ժամանակ հետո տեսա մեկնաբանություններ՝ թե «հերթական լկտի սուտը», «դե արի Բայանդուր», «դու եղե՞լ ես Բայանդուրում»: Եվ պարզվեց, որ էդ մարդիկ ճիշտ դուրս եկան:

Եվ սա էլի խոսում է զեկույցի մասին: Կարող էին ասեին՝ չէ, էդ հատվածը արված չի, մի շաբաթից է արվելու, 10 օրից է արվելու, չի արվելու ընդհանրապես, արվելու է 2035 թվին: Չեմ հասկանում, էլի, կարելի՞ է նման բան անել: Պետք չի ավանսով բաներ, եթե հարցնում եմ՝ եղել է, ասեք եղել է, չի եղել, ասեք չի եղել ու չի էլ լինելու, բայց հիմա ստիպված մինչև տարեվերջ պետք է գնամ իմ աչքով տեսնեմ՝ Բայանդուրի ճանապարհը եղել է, թե չէ»:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում