Իջևան-Ենոքավան-Իջևան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել հեծանվային զբոսանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել Իջևան-Ենոքավան-Իջևան հեծանվային զբոսանքից:

«Քանի օր է՝ փորձում եմ պատրաստվել Մեղրի-Բագրատաշեն հեծանվային արշավին: Լիալուսնի պայմաններում վերելքներ հաղթահարելու շրջան է սկսված:

Բարձրանում ենք Ենոքավան: Որ ասեմ՝ հեշտ հասանք, սուտ կլինի»,- տեսանյութում ասում է վարչապետը:

Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ քննարկվում է  հաջորդ տարի Մեղրի-Բագրատաշեն հեծանվային արշավ անելու հարցը:

Related posts

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ

Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. «Երևանի ավտոբուս»

3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին. ԲԸՏՄ-ն ջրօգտագործման խախտումներ է արձանագրել Լոռիում և Արմավիրում