ՄԻԵԴ-ը մերժել է Լապշինի գործով Բաքվի բողոքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը հոկտեմբերի 11-ին, արձագանքելով ադրբեջանական կողմի բողոքին, անփոփոխ է թողել դատարանի մայիսի 20-ի որոշումը, որով Ադրբեջանի իշխանությունները մեղավոր են ճանաչվել Բաքվի բանտում բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինի ապօրինի կալանքի, կտտանքների և մահափորձի համար: Դատարանը Բաքվին պարտավորեցրել էր իսրայելցի բլոգերին վճարել 30 հազար եվրոյի չափով դրամական փոխհատուցում։

«Իհարկե ես ուրախ եմ, որ Ստրասբուրգի դատարանը նման որոշում է կայացրել: ՄԻԵԴ-ը, որպես կանոն, դեպքերի գրեթե 99 %-ում, չի հրաժարվում նախկինում ընդունված որոշումներից»,- ասել է Լապշինը:

Բաքուն նրան մեղադրել է ոչ միայն «երկրի սահմանն առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու հատելու», այլև «անջատողականությանը սատարելու» և «Ադրբեջանում գործող իշխանությունները տապալելու կոչերի» համար:

Related posts

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից