Միացյալ Նահանգները ողջունում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը․ Բլինքեն

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցություններին և խրախուսում է շարունակական դրական թափը», – գրել է Բլինքենը։

ԱՄՆ Պետքարտուղարը նաև կոչ է արել շարունակել հայ-ադրբեջանական երկխոսությունը՝ հանուն տարածաշրջանային խաղաղության։

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է