Միասին որոշենք մեր վաղվա օրը. «Հայոց հայրենիք» կուսակցություն

«Հայոց հարենիք» կուսակցության գաղափարախոսության հիմքը ազգի եւ հայրենիքի հավիտենականության անհերքելի սկզբունքների վրա հենված փիլիսոփայությունն է:«Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ անմիջական զրույցի տեսքով իրենց նախընտրական ծրագրերն է ներկայացնում: Պետական կառավարման կառույցների ձեւը, կախված իրականացվող խնդիրների առաջնայնությունից, կարող է փոխվել պետության զարգացման տարբեր փուլերում, իսկ գործունեությունը պետք է հիմնված լինի ազգային, զարգացման ծրագրերի, անվտանգության հայեցակարգերի վրա, որոնք պետք է հստակորեն սահմանեն այդ գործունեության նպատակներն ու դրանց հասնելու միջոցները։ Պետությունը պետք է աջակցի քաղաքական կառույցների զարզացմանը, լիարժեք բազմակուսակցական համակարգի կայացմանը՝ խթանելով ժողովրդավարության հիմունքների վրա քաղաքացիական հասարակության ձեւավորումը:Պետք է վեր հանել դեռեւս չարձանագրված խնդիրներն ու միասին որոշենք մեր վաղվա օրը, Հայոց հայրենիք:

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները