Մեր կողմից առաջարկվող լուծումները պետք է հիմնված լինեն հանրային և ոչ անհատական շահի վրա. Տիգրան Ավինյան

Session of the Council of Elders of Yerevan took place at the Municipality of Yerevan

Յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է նպատակների, գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց փոխքաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը:

«Ինձ հաճախ են հարցրել, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության մեր գործընկերները, թե արդյոք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ: Վստահաբար ու անկեղծորեն ուզում եմ ասել, որ, անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված բոլոր քննարկումներից, ինձ համար մեծագույն պատիվ է լինել իմ ծննդավայր Երևան փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին և երևացիներին: Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար:

Երևանն առաջին հերթին մարդիկ են, Երևանի մասին խոսելիս պատկերացնում ենք մարդկանց, որոնք ստեղծել են քաղաքն ու իր կոլորիտը, իրենց երգերում, ֆիլմերում, շենքերում և քանդակներում»,- ասաց Ավինյանը:

Իր խոսքում Ավինյանն անդրադարձավ 2018 թվականից Երևանի քաղաքապետարանի ջանքերին, որոնք, ըստ նրա, մեղմել են մայրաքաղաքի շատ խնդիրներ:

«Մեծ աշխատանքը դեռ առջևում է, քանի որ քաղաքն ունի նոր՝ տեխնոլոգիական և համակարգային լուծումների կարիք: Երևանով շրջող մարդը պետք է ներդաշնակ լինի այն միջավայրի հետ, որն իրեն շրջապատում է: Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք: Քաղաքն այդպիսինը կարող է դառնալ մի պարզ սկզբունքի պահպանմամբ՝ հանրային շահի գերակայությունը անհատական շահի նկատմամբ: Այդ բանաձևով է պետք լուծել բոլոր խնդիրները:

Մարդկանց համար քաղաք կառուցել նշանակում է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ»,- ասաց նա:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում