Մեր ժողովուրդները կապված են բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներով. ՀՀ նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ:

Մեր ժողովուրդները կապված են բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթներով։ Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված կառուցողական ջանքերը կարևոր ներդրում կունենան մեր երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում»։

Related posts

Իրանից արձակված հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին

Իսրայելը պատերազմ է սանձազերծել, Իրանն «ուժով կպատասխանի»․ Խամենեի

Իսրայելը հարվածել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի տարածքին