Մեր արտաքին քաղաքականությունը դարձել է միջազգային գործընթացներին համահունչ. Փաշինյան

Բոլոր այն աղետները, որոնք մենք մեր պատմության ընթացքում ունեցել ենք, առանձնահատկություններն ուսումնասիրելիս եկել ենք մի արձանագրման, որ մենք, որպես կանոն, այդպես էլ չենք կարողացել մեր պատմության տակտը համահունչ դարձնել միջազգային զարգացումների տակտի հետ: Այդ մասին օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն, ինչ Վաշինգտոնում տեղի է ունեցել, նշանակում է, որ մեր քաղաքականության տակտը դարձել է համահունչ միջազգային որոշակի պրոցեսների հետ, որը չափազանց կարևոր է, և սա մեր, թերևս, մի քանի հարյուրամյակների առաջին իրատեսական և ռեալ հնարավորությունն է դառնալ միջազգային զարգացումներին համահունչ: Եվ սա չափազանց կարևոր արձանագրում է»,- ասել է նա:

Տեսանյութը՝ այստեղ:

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ