Մեր անկեղծ ցանկությունն է, որ Հայաստանը համագործակցության կեցվածք դրսևորի հարևանների հետ. Գյուլեր

Թուրքիայի Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը խորհրդարանում 2024 թ. բյուջեի քննարկումների ընթացքում հանդես է եկել ելույթով, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին:

«Այժմ կարևոր հնարավորության դուռ է բացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատման համար։ Հայաստանը նույնպես պետք է գործի այս գիտակցմամբ: Մեր անկեղծ ցանկությունն է, որ Հայաստանը համագործակցության կեցվածք դրսևորի նախևառաջ իր հարևանների և ոչ թե ուրիշների հետ»,- ասել է Գյուլերը։

Related posts

«Հավատը առանց գործերի մեռած է»․ Փաշինյանը՝ խաղաղության հասնելու ճանապարհի մասին

Տեսակցեցի Անիին, առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր. Ավանեսյան

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է՝ ինչու որոշեց Հայաստանում կազմակերպել Ազգային աղոթքի նախաճաշ