32 գերուց ոչ մեկը քաղաքացիական բուժկենտրոն չի տեղափոխվել, դրա կարիքը չի եղել. Անահիտ Ավանեսյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ երեկ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի հատվածում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը:

Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ հայտնեց 32 հայ գերիների առողջական վիճակի վերաբերյալ:

Նախարարը տեղեկացրեց՝ իրականացվել է դատական բժշկական ուսումնասիրություն, բուժզննություն:

«Այս պահին քաղաքացիական բժշկական կենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել: Կարիքները գնահատվել են, ինչ-որ անհրաժեշտ է եղել հետազոտություններ անելու համար, իրականացվել է «Մուրացան» հոսպիտալում»,- նշեց նա:

Հիշեցենենք՝ գերիների փոխանակումը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի՝ դեկտեմբերի 7-ի պայմանավորվածության համաձայն:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր Ադրբեջանից Հայաստան վերադարձած 32 զինծառայողների անունները:

Related posts

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք