Մերձավանում վիրավորում ստացած անձը գիտակցության է եկել. ՔԿ

Նախօրեին Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով վիրավորում ստացած Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել: Այս մասին 1Lurer.am-ին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից:

«Գիտակցության է եկել, քննիչը հարցաքննել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հաստատել են ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է, կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:

Ավելի վաղ հայտնել էինք Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է: Տեսագրությամբ արձանագրվել էր, որ դիմակավորված անձը վազելով մոտեցել էր Վալոդյա Գրիգորյանին ու մյուսներին, կրակահերթ արձակել ու դիմել փախուստի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել էր տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։

Related posts

Միքայել սրբազանը քվեարկեց ԱԺ ընտրություններում

Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

31/38 ընտրատեղամասում արդեն քվեարկել է ավելի քան 230 ընտրող