Մեսսին կխաղա այնքան, որքան կցանկանա. Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին կիսվել է Լիոնել Մեսսիի՝ կարիերան շարունակելու մասին իր մտքերով։

«Լեոն կխաղա այնքան, որքան ցանկանում է: Կարծում եմ՝ նա կշարունակի խաղալ, հատկապես այն պատճառով, որ երջանիկ է ֆուտբոլային խաղադաշտում։

Նա պետք է շարունակի այնքան ժամանակ, քանի դեռ իրեն այդպես է զգում, քանի որ սրանից հետո դժվար է լինելու հատկապես իր համար։

Բոլորի համար դժվար կլինի, երբ մենք նրան այլևս չտեսնենք խաղադաշտում»,-Լիոնել Սկալոնիի խոսքերն է փոխանցում Sky Sport-ը։

Related posts

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումն առանձնացել է իր բովանդակային հագեցվածությամբ

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Արմեն Գրիգորյանը և Մասուդ Փեզեշքիանն ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը