Մենք որոշակի լավատեսություն ենք զգում Հայաստանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի օկուպացիայի տակ գտնվող Ակնայի շրջանում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, մասնավորապես՝ խաղաղության հաստատման գործընթացին, գրում է haqqin.az-ը:

«Մենք որոշակի լավատեսություն ենք զգում խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ առաջին նման հանդիպումը՝ կապված խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստման հետ։ Հուսով ենք, որ դա երկար չի տևի: Մենք գիտենք այն մարտավարությունը, որը սովորաբար օգտագործում է Հայաստանը, երբ «չի ցանկանում» (չակերտները`Tert.am) բանակցել, օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ 27 տարի տևած բանակցություններում։ Եթե այսպես շարունակվի, խաղաղություն չի հաստատվի։ Եվ եթե սա Հայաստանի ընտրությունն է, ապա նա հերթական լուրջ սխալն է անում»,-հայտնել է Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի քաղաքաշինության ազգային համաժողովում:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում