Մենք ձեր կողքին ենք և ևս մեկ անգամ հաստատում ենք Հայաստանին 2.6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթ տրամադրելը. Շառլ Միշել

Եվրամիությունը ցանկանում է հավատարիմ, ներգրավված, ակտիվ գործընկեր լինել Հայաստանի բարօրության, կայունության և անվտանգության համար: Այս մասին ասաց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցի ընթացքում:

«Մենք ձեր կողքին ենք և ևս մեկ անգամ հաստատում ենք Հայաստանին աննախադեպ՝ 2.6 մլրդ եվրո ֆինանսական փաթեթ տրամադրելու հարցը, որպեսզի աջակցենք Հայաստանի առաջնահերթությունների իրականացմանը: Մենք առիթ ունեցանք նաև խոսելու այդ առաջնահերթությունների մասին»,- ասաց Շառլ Միշելը:

Եվրոպական խորհրդի նախագահը տեղեկացրեց, որ վաղը լինելու է Ադրբեջանում, իսկ երկուշաբթի՝ Վրաստանում:

«Եվրամիությունը ցանկանում է իր ներգրավվածությունն արտահայտել այս տարածաշրջանում: Ցանկանում ենք ամրապնդել կապերը Եվրամիության և այս տարածաշրջանի երկրների միջև»,- ասաց նա:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան