Մենք կորոնավիրուսի թվերի մի փոքր նվազում ունենք․ Նիկոլ Փաշինյան

Մենք կորոնավիրուսի մի փոքր կայունացում ունենք և ամենօրյա թվերի մի փոքր նվազում ունենք։ Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա կոչ արեց, խնդրեց, հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ դնել և պատվաստվել։

«Սեփական օրինակով եմ համոզվել, որ պատվաստումը միակ միջոցն է, որը մեզ կօգնի հաղթահարել կորոնավիրուսի համավարակը և խուսափել մահերից»,–ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստացածների թիվը 300 հազարը հատել է, ընդհանուր պատվաստումները՝ 954 հազարը։

Related posts

Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է

Ակնկալում ենք ՀՀ և Ադրբեջանի միջև պայմանագրի արագ ստորագրումը. Ֆոն դեր Լայեն

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Շիրակի մարզում