Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները․ վարչապետը՝ խաղաղության պայմանագրի մասին

Հայաստանի Հանրապետությունը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները:

Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, և այն միակ լուծումն է, որը երաշխավորում է մեր երկրների, մեր տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ և ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար»,- ասաց նա:

Վարչապետը նաև ընդգծեց, որ այսօր նաև այս իմաստով հրատապ է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ շարունակելու են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները:

Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները