Ծրագիրն իրականացվել է Երևանի և Գյումրու «Փախստականների համայնքային խորհուրդների» համատեղ նախաձեռնությամբ՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ։ Գյումրիում ծրագրի իրականացմանը ներգրավված է նաև «Կանանի» հասարակական կազմակերպությունը, որը հյուրընկալում է «Փախստականների համայնքային խորհրդին» և աջակցում համայնքում բնակվող տեղահանված անձանց մասնակցությանը տարբեր նախաձեռնություններում։