Տեղատարափ անձրևների հետևանքով Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք. Սուրենյան

Այսօր Արարատի մարզում դիտված տեղատարափ անձրևների հետևանքով Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութին կից գրել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Այսօր ուժեղ կարկուտ և անձրև էր տեղացել Շիրակի մարզի Նահապետավան գյուղում։

Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել էր, որ առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում, հնարավոր է նաև կարկուտ:
Մանրամասները՝ տեսանյութում։

Related posts

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել

Դատախազության աշխատողի օրվա առթիվ հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է դատախազության տարբերանշանը

Միացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարեն