Մեղրիում թմրանյութ է հայտնաբերվել. օտարերկրյա քաղաքացին ձերբակալվել է

Հուլիսի 22-ին քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի բաժնի և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում Մեղրիում հայտնաբերվել ու, թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով, ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի, 33-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական զննությամբ հայտնաբերվել է ընդհանուր 6 գրամից ավելի քաշով ծխախոտի 8 գլանակ՝ մարիխուանայի նմանվող չորացված, մանրացված զանգվածով։

Դեպքի առթիվ Սյունիքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Related posts

Հայաստանում Ուրուգվայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստանն ակտիվորեն նպաստում է համաշխարհային բնապահպանական ջանքերին. ԱԳՆ գլխավոր քարտուղար

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում