Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 480 մարդ

Ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Նշվում է, որ ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելով 488 մարդու:
«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասվում է հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից մինչև այսօր շուրջ 43 000 արցախցի վերադարձել է նախկին բնակության վայր:

Related posts

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը՝ Գորիսում

Հունիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում

Գնդակոծություն Եմենի մզկիթում. զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 12-ը