Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 61 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 11, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, հարկերից խուսափելու և ընտանեկան բռնության՝ 3-ական, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, ֆիզիկական ներգործության և սառը զենք կրելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթելու, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ վնասելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սեքսուալ բնույթի բռնի գործողություններին հարկադրելու, փաստաթղթի կեղծիքի ու անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3 և վրաերթի՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն